00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում․ մեքենան գլորվելով հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

23:56, 15 հուլիս 2024 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովորդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանով 1 հոգի տեղում  մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։


Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը և այս խնդիրը պետք է անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ով պետք է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին պարտավորեցնի, որպեսզի մասնագետների հետ քննարկեն, գտնեն լուծում, ինչը կնվազեցնի նշված հատվածում ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը։ Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր