00:00:00

Դրախտիկին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց

10:58, 15 հուլիս 2024 Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց:

Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր