00:00:00

Ի՞նչ ազդեցություն կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բայդենի քաղաքական ապագայի վրա

21:18, 13 հուլիս 2024 Հասարակություն

Ամերիկայի ձայն․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի շուրջ մեկ ժամ պատասխանել է լրագրողների հարցերին արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ՝ պաշտպանելով իր որոշումը՝ շարունակել պայքարը Սպիտակ տան համար, չնայած իր առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններին:

Գուցե, ոմանք ռիսկային համարեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամլո ասուլիսը, քանզի ընդամենը րոպեներ առաջ նախորդել էր մեկ այլ սկանդալային դեպք, երբ Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացրեց վերջինիս թշնամու՝ Պուտինի անունով:

«Այժմ ցանկանում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով մեծ համարձակություն և վճռականություն է ցուցաբերել: Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտինը…։ Նախագահ Պուտի՞նը: Նա հաղթելու է նախագահ Պուտինին: Նախագահ Զելենսկին: Չափազանց շատ եմ կենտրոնացած Պուտինին հաղթելու վրա: Պետք է մտածենք այդ մասին: Խնդրե՛մ, պարոն նախագահ»,- ասել էր Բայդենը:

Զելենսկի. «Ես ավելի լավն եմ, [քան Պուտինը]»:

Բայդեն. «Դուք շատ ավելի լավն եք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր