Եթե Իսպանիայի հավաքականը հաղթի Անգլիային ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում , ապա կդառնա պատմության երկրորդ հավաքականը, որը 100 տոկոսանոց արդյունքով կդառնա Եվրոպայի չեմպիոն։
Ներկա պահին միակ թիմը, որը 100 տոկոսանոց արդյունքով հաղթել է ԵՎՐՈ-ն, Ֆրանսիայի հավաքականն է։ «Եռագույններին» հաջողվեց հասնել այս նվաճմանը 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում ԵՎՐՈ-1984-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսպանիային։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչը կկայանա վաղը հուլիսի 14-ին՝ 23։00-ին։