00:00:00

Պետք է երկխոսել Ուկրաինայի հետ, ՌԴ-ն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Լուկաշենկո

20:45, 13 հուլիս 2024 Հասարակություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե «լիկվիդացվել է» Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը, գրում է Belta-ն։ 

Բելառուսի նախագահը հանձնարարել է հարավային սահմաններում տեղակայված զորքերը հետ քաշել մշտական տեղակայման վայրեր. «Մենք թշնամի չենք ուկրաինացիների համար։ Ես բազմիցս ասել եմ` նրանք մեր ժողովուրդն են, մեր մարդիկ, ինչպես ռուսները։ 

Պարզվում է՝ կարելի է պայմանավորվել, բայց գլխավորը՝ պետք է երկխոսել, այլապես կլինի էսկալացիա, և մարդիկ կզոհվեն»,- նշել է նա։ 
 
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել․

«Առաջ մղվելով ՆԱՏՕ-ի կողմից, ուկրաինացիները կռվում են մինչև վերջին ուկրաինացին։ Շատ ափսոս. պետք է երկխոսել։ Ես կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հանդիպմանը կքննարկենք այդ խնդիրները և կմտածենք, թե ինչպես գործել հետագայում» - հայտարարել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր