00:00:00

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

09:37, 13 հուլիս 2024 Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ Գլենդել քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, հայտնում է shamshyan.com։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, ինչ հանգամանքներում է Միրիջանյանը վնասվածքներ ստացել։

Նշենք, որ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 8-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

Միրիջանյանն արդեն մոտ 2 տարի է, ինչ բնակվում ԱՄՆ-ում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր