00:00:00

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ

23:35, 12 հուլիս 2024 Հասարակություն

Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետները այցելել են հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին: Հայտնում են հիմնադրամից:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, կիսվել հիմնադրամի տեսլականով, առաքելությամբ և աշխատանքի արդյունքներով: «Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը՝ շեշտել է Աննա Հակոբյանը:

«Իր հիմնադրումից՝ 2018 թվականից ի վեր, «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել, մշակել և իրականացրել է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ամբողջ երկրի տարածքում կրթության, մասնագիտական կողմնորոշման, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական ու սոցիալական զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերապատրաստման ոլորտներում, որոնք հիմնադրամի ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական հիմնասյուներն են: Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա: Որպես դեսպաններ, դուք եզակի և ազդեցիկ դիրք եք զբաղեցնում միջազգային գործակցության, մշակութային փոխըմբռնման խթանման գործում, և ձեր աջակցությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով իրազեկվածությունը, նպաստելով ձեր երկրներում համախոհ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ գործընկերությանը՝ ձեր հարթակների, կապերի և դիվանագիտական օղակների օգտագործման միջոցով: Ձեր աջակցությունը ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ լինի դա ֆինանսավորման, իրական ներդրումների կամ մասնագետների, փորձի փոխանակման միջոցով, կարող է էապես բարձրացնել մեր կարողությունները՝ մեր առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին»,- շեշտել է Աննա Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր