00:00:00

33-ամյա ռուս կինը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, կոտրել հյուրանոցի գույքը, հարվածել է բժիշկներին

10:45, 12 հուլիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ, պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որից հետո մտել է Խանջյան փողոցի 43 հասցե ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանրի քննչական առաջին բաժնի շենք, ցատկել արգելապատնեշի վրայով, ընկել գետնին: Նշված քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար ոստիկանության ծառայողները կանչել են շտապօգնության կարգախումբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր