Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ: Նրան ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր։ Հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրել։
Մասնավորապես, Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, տարանցիկ առևտրի մասին համաձայնագիր, արտոնյալ առևտրային համաձայնագիր, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, օդային հաղորդակցության մասին համաձայնագիր։