00:00:00

Վթարից զոհված Արմեն Մամյանը տան միակ տղան էր

22:03, 11 հուլիս 2024 Հասարակություն

Այսօր Սիսիանում վթարից զոհված, զորացրված զինվոր, 20-ամյա Արմեն Վրեժի Մամյանը ծագումով Տավուշից սահմանամերձ Կոթի գյուղից էր, Կոթիում բնակվում է նրա հորական տատը։ Հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարսգյանը։

Մամյանների ընտանիքը մոտ 10 տարի ապրում է Իջևան քաղաքում։ Արմենը տան միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի; Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանն ասաց,որ Արմենը շնորհալի տղա էր, լավ երգում էր։ Արմենը կրում էր իր հոր հորեղբոր տղա Արմեն Մամյանի անունը, ով 1990-ական թվականների ազատամարտի ժամանակ Արցախում զոհվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր