00:00:00

Ավստրիայի ՊՆ քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

20:45, 11 հուլիս 2024 Հասարակություն

Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները,  քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցերի:

Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Առնոլդ Կամմելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր