Երեք համալսարան ավարտած լինելով, ինձ համար դժվար է մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու վերաբերյալ հարցին։
«Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելն ու դա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքն ու իրենք ունեն։
Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում»,-ասել է Սրբազանը։