Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում:
Մասնավորապես, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպի առանձին գոտիով»։