00:00:00

Փողոտ ծրագրի՝ փոշոտ ապագան․ ՔՊ–ականի ազգականի շահն ու սարի փոշիացումը

18:33, 10 հուլիս 2024 Տեսանյութեր

Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ վարչական շրջանում դեռ կեսօրից մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Համայնքում հանրային լսումներ էր հրավիրված։ Պարզվում է «Օրդ գրուպ» ընկերությունը, որ մի ժամանակ այս համայնքում ցեմենտի նոր գործարան էր ուզում կառուցել, հիմա էլ աչք է դրել Կարմիր սարի վրա ու այն ամեն գնով ցանկանում է հանքավայրի վերածել։ Թվով չորորդ հանրային լսումն էր, ու սա էլ կանցներ անաղմուկ ու համայքների բնակիչներից թաքուն, եթե վերջին օրը մի քանիսն այդ մասին չիմանային։ Գինեվետ, Այգեզարդ, Նոր ուղի և ազդակի համարվող մի շարք գյուղերի բնակիչեր դեմ են սարը հանքի վերածելու  ծրագրին։ Նեղ շրջանակներ փող են ուզում աշխատել իրենց առողջության հաշվին և որ ամենավատն է առաջացնում են բնապահպանական մեծ ռիսկեր, եկել են ասելու, թույլ չեն տա սարից փող քաշեն։

Չնայած այն հանգամանքին, որ բնակիչները մեկ ժամ շուտ էին եկել համայքապետարան, պարզվում է ներսում արդեն տեղ չկա։ Ոստիկանները ներս էին թողնում միայն նրանց, ովքեր կողմ էին որ համայնքում հանքավայր լինի։ Այս ամբողջ գործընթացը կանոնակարգում էր Վեդիի համայնքապետարանի գյուղվարչության պետը, ով ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ազգականն էր։ Վեճ սկսվեց ոստիկանների և հավաքվածների միջև։

Ներսում ևս իրավիճակը խիստ լարված էր։ Շամո Բաքոյան ով իսկզբանե հայտարարեց, թե ինքն է այստեղ որոշում ով որտեղ նստի, երբ հարց տա, պարբերաբար տեղից վեր էր կենում և խլում միկրոֆոնը այն մարդկանց ձեռքից, ովքեր եկել էին հստակ ասելու բնապահպանական աղետի առաջ կկանգնեն, եթե թույլ տան սարը ոչնչացնել։ Բայց պարզվում է համայքային իշխանությանն այս ամենը քիչ է մտահոգում։

Նշենք, որ Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում, բայց նախապատվությունը տրվել է  «ՕՐԴ ԳՐՈՒՊ»–ին։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում նաև ցեմենտի գործարանի կառուցում, որից  տուժելու են բարձրարժեք գյուղատնտեսությամբ  հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Բաքոյանն ասաց, «Օրդ գրուպ»–ի հետ պայմանագիր ունեն, որ տասը տոկոսը կտրվի Վեդիի համայնքապետարանին։ Փողի հոտ են առել, ասաց բնակիչներից մեկը, ով մասնագիտությամբ բժիշկ էր։

Ու չնայած այն հանգամանքին, որ համայնքային իշխանությունը, «Օրդ գրուպ»–ի ներկայացուցիչները փորձում էին գունավոր ներկայացնել թե ինչ լավ կյանք կունենան այստեղ ապրողները, այս ամենը բնակիչների համար ոչ միայն համոզիչ չէր, այլև թոզ փչոցի էին համարում, մոտավորապես նույն թոզից, որն առաջանալու է հանքի ու ցեմենտի գործարանի բացումից։ Ոմանք ուզում են փողն ընտրել, որ ապագա ունենան, շատերն ասում են՝ փոշու մեջ ապագա չկա։ Իրենք մեծամասնություն են ու միանշանակ դեմ են։ Կդիմեն դատախազություն, գործադիր իշխանությանն ու հնարավոր բոլոր այն կառույցներին, որոնց մտագոհում է քաղաքացու ձայնը։ Համայնքում փորձ է արվում այն խլացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր