00:00:00

Հայաստանում «խոսող գլուխները» խաբում են, թե Ալիևը ճնշման տակ է․ մի՜ տրվեք քարոզչությանը․ Մարուքյան

20:36, 28 հունիս 2024 Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամ ալիքում գրում է․

«Հետևելով վերջին երկու շաբաթվա նյութերին և այդ նյութերի վերնագրերին՝ «խոսող գլուխները» շրջանառում են հերթական բթացնող թեզը, թե Բաքուն մի քանի կողմից ճնշման տակ է. նրանց ճնշում են, Ալիևին ճնշում են։

Ուզում եմ տեղեկացնել, որ նրանք խաբում են, քանի որ Բաքվին ճնշող չկա, Ալիևին ճնշող չկա, կան մեր ժողովրդի գլուխը լվացողներ, մեր դիմադրողականությունը և դիմակայունությունը ընդարմացնողներ, մեր համընդհանուր պաշտպանունակությունը նվազեցնողներ, բայց Բաքվին ճնշողներ չկան։

Սիրելի’ ժողովուրդ, առո՜ղջ պահեք ձեր միտքը, մի՜ տրվեք զգոնությունը բթացնող քարոզչությանը»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր