00:00:00

Վկայի հարցաքննությունից հետո ավելի ամրապնդվեց այն տեսակետը, որ Աշոտյանի դեմ գործը կարված է և ուղնուծուծը քաղաքական է. Մինասյան

15:58, 28 հունիս 2024 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը տեսակետ հայտնեց, որ նույնիսկ դատախազներն ու դատավորն են համոզված, որ վկաների հարցաքննության փուլում գործը կշրջվի։

«Ակնհայտ է, որ դատարնում քանդվում են բոլոր վարկածները, որոնք դատախազները որպես մեղադրանք ներկայացրել են, և դատարանում ակնհայտ է դառնում, որ սա կարած գործ է ու ուղնուծուծը քաղաքական է։ Նախորդ նիստում առաջին անգամ հարցաքննվեց վկան, այդ տեսակետն էլ ավելի ամրապնդվեց։ Ցույց տվեցին, որ որևէ մեղադրանքի հիմք բացարձակապես գոյություն չունի։ Այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ իրենց քաղաքական հակառակորդները խոսեն ոչ թե լրատվական դաշտում, այլ դատարաններում։ Աշխարհում բոլոր այսպիսի բռնապետների վերջը դաժան է լինում, և այս բռնապետը ևս չի խուսափելու այդ պատժից»,-ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ այսօր քաղաքական օրակագում Սրբազանի առաջնորդությամբ շարժումն է, որը վերակազմակերպման փուլում է։

«Քանի որ այն ռեսուրսը, որ ունի շարժումը, անհրաժեշտ է՝ ձեռք բերի կազմակերպված էություն»,-ասաց նա և նշեց՝ համոզված է, որ Սրբազանը կարողանալու է մարդկանց համախմբել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր