00:00:00

Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա

20:09, 27 հունիս 2024 Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է Լոռու մարզպետի պաշտոնից ազատված, այնուհետ վարչապետի խորհրդականի պաշտոնի անցած Արամ Խաչատրյանի նշանակմանը․ 

«Լոռու մարզի նախկին մարզպետը նշանակվել է վարչապետի խորհրդական։
Լրագրողները հարցնում են նրան, թե ո՞ր ոլորտներում եք խորհրդական լինելու, որին վերջինս պատասխանում է՝ դեռ չենք որոշել։

Ընդհանրապես, նորմալ կառավարման համակարգում, խորհրդականի կամ այլ պաշտոնի անհրաժեշտությունն առաջանում է աշխատանքի ծավալներից ելնելով։ Այլ կերպ՝ կա շատ աշխատանք կոնկրետ ոլորտում, աշխատողները քիչ են և անհրաժեշտ է նոր մարդկանց ներգրավել, որպեսզի հասցնեն աշխատանքը։

Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, փաստորեն, հակառակն է անում․ նշանակում է որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել այդ պաշտոնյան։

Վաղուց է արդեն, որ ՀՀ պետական համակարգը գլխի վրա շուռ են տվել․․․

Բայց այս պատմության մեջ, իմ համոզմամբ, ամենաամոթալի վիճակում հայտնվում է նա, ով համաձայնվում է աշխատել մի պաշտոնում, որի համար դեռևս չեն մտածել, թե ինչ աշխատանք պիտի կատարի»,-գրել է Բաբայանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր