«Երբ քաղաքացիներից ստացած նամակներն ամփոփում եմ, երբեմն ես կարող եմ տպավորություն ստանալ, որ դպրոցը հաշվապահների համար աշխատատեղ է, դպորցը տնտեսվարենի համար աշխատատրեղ է, դպրոցը մաքրուհիների համար աշխատատեղ է, ընդհուպ՝ ուսուցիչների համար աշխատատեղ է, գյուղի համար կարևոր ենթակառուցվածք է»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը
Նա հայտարարեց, որ իրենք պետք է այդ բոլոր հարցերին պատասխանեն «ո՛չ», քանի որ այդպես չէ, այլ դպրոցը երեխայի համար է։
«Այն ընկալումը, որ մենք դպրոց ենք ստեղծել, որ աշխատատեղ լինի, այն սխալ ընկալում է, միգուցե՞ աշխատատեղ ստեղծելու համար պետք է ստեղծենք շինվերանորգման արտադրամաս։ Ցանկացած տեղ, երբ մենք կասկածի տակ ենք դնում ՀՀ բոլոր երեխաների համար նույն և բարձր մակարդակի, ոչ միայն իրավունքը, այլև դրա հնարավորությունը, գնում ենք սխալ ճանապարհով։
Վերջեր ես հաճախ հանդիպում եմ այսպիսի հարցադրման. «Խնդրում ենք գյուղի դպրոցը չփակել», և հիմնականում շեշտադրում արվում են այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ՝ 5, 7 ,10, 20 աշակերտներով դպրոցներ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա պնդեց, որ չեն փակում գյուղի դպրոցը, այլ մի քանի գյուղի համար նոր դպրես են կառուցում։
«Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի համար չէ, նույնիսկ՝ ուսուցչի , ընտրատեղամասի, տնօրենի համար չէ, այլ երեխայի համար է, բայց մեր իրականության մեջ մենք հակառակն ենք տեսնում, այդ շարքի մեջ երեխաները վերջին տեղում ենև երեխաներին մատուցվող ծառայությունների մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, այլ իրականության մեջ հաճախ մոռանում են, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք»,- ասաց նա։