00:00:00

«Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ

21:23, 26 հունիս 2024 Հասարակություն

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր:

Սրբազան Հայրը թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ այց է կատարել Արմավիրի թեմ՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներ, Գուգարաց թեմ՝ Վանաձոր քաղաք, Շիրակի թեմ՝ Գյումրի քաղաք:

Հանդիպումներին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը, ով նույնպես իր խոսքը հնչեցրեց այցի նպատակի ու հետագա քայլերի մասին: Այս շարունակական այցերին ներկա են լինում նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:

Հանդիպումների նպատակը նույնն էր. համախմբել և սրտապնդել արցախահայությանը, տեղեկանալ վերջիններիս խնդիրների մասին և գտնել համապատասխան լուծումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր