00:00:00

Դիլիջանում կայացավ «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնը

21:08, 25 հունիս 2024 Հասարակություն

Հայաստանը հունիսի 22-24-ը հյուրընկալել էր «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնը, որը կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի ծրագրի» և «Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի» աջակցությամբ։

Միջոցառումը մեկնարկեց հունիսի 22-ին Դիլիջանում կայացած մեծամասշտաբ հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնի անցկացմամբ, որը նվիրված էր երկու ժողովուրդների հարուստ խոհարարական ավանդույթների ու մշակույթի տարածմանը, ինչպես նաև նպատակ ուներ խթանել տարածաշրջանային զբոսաշրջությունը։ Միջոցառումն անցկացվում էր երկորրդ տարին անընդմեջ և նպատակ ունի դառնալ Հարավային Կովկասի զբոսաշրջային ամենամյա գլխավոր իրադարձություններից մեկը։

Փառատոնին երկու ժողովուրդների անհատական տաղավարներում անցկացվել են խոհարարական մաստեր-կլասեր և մրցույթներ, ներկայացվել են արվեստի և արհեստի ցուցադրություններ, իսկ բեմից երաժշտական կատարումները է´լ ավելի են ընդգծել երկու ազգերի՝ միաժամանակ եզակի և ընդհանուր մշակութային ժառանգությունը:

Փառատոնը Դիլիջանում հյուրընկալեց հազարավոր տեղացի և միջազգային այցելուների՝ բարձրացնելով հայկական և վրացական խոհանոցների ու մշակույթի տեսանելիությունը և նոր շունչ հաղորդելով տարածաշրջանային զբոսաշրջությանը:

Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունել են ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և «Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի» աջակցությամբ, կայացել են զբոսաշրջության ոլորտի հայ և վրացի գործարարների հանդիպումներ «Բիզնեսը՝ բիզնեսին» (B2B) ձևաչափով՝ համատեղ զբոսաշրջային փաթեթների մշակման և իրագործման հնարավորությունները քննարկելու նպատակով, իսկ հունիսի 24-ին Երևանում կայացել է հայ-վրացական գործարար համաժողովը։

Գործարար համաժողովին զբոսաշրջության ոլորտի հայ և վրացի գործարարների, պետական համակարգի ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկվել են հայ-վրացական համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների խթանմանը և հայ-վրացական մշակութային ժառանգության ընդհանրություններին և առանձնահատկություններին նվիրված հարցեր։

Երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների միջև նմանատիպ հանդիպումների անցկացումը էապես կամրապնդի տարածաշրջանային զբոսաշրջության բնագավառում գործընկերությունն ու կնպաստի այդ թվում տեղական բիզնեսի կարողությունների զարգացմանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր