00:00:00

«Ֆլորենս Գյումրին» փակ է․ ինչն է պատճառը

21:40, 24 հունիս 2024 Հասարակություն

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի Գյումրու մասնաճյուղը տևական ժամանակ է չի գործում։ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն պատճառն այն է, որ վերջին ամիսներին հաճախորդների պակաս են ունեցել, բացի այդ զբոսաշրջիկներից շատերը նախընտրում են ավելի համեստ ռեստորաններ այցելել։

«Ֆլորենս Գյումրի»-ի տնօրեն Կարեն Հարությունյանը, սակայն Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ որոշ ժամանակ ռեստորանը չի գործում, որովհետեւ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում և շուտով նորովի կվերաբացեն։ Նա հերքեց տեղեկությունները, որ հաճախորդի պակաս են ունեցել։ Հարությունյանը պնդեց, որ ինչպես գյումրեցիների, այնպես էլ հայրաքաղաք ժամանող հյուրերի ամենասիրված և նախընտրելի վայրերից է «Ֆլորենս»–ը։ 

«Կոսմետիկ վերանորոգում է իրականացվում  և անգամ հանգամանքը, որ որոշ հատվածներում է վերանորոգում, այն միևնույնն է կարող էր խանգարել այցելուներին, և ճիշտ չէր ռեստորանը բաց պահել, դրա համար էլ կայացվեց որոշում փակել ռեստորանը և վերաբացումով նորովի ներկայացնել այն գյումրեցիներին, Գյումրի այցելող բոլոր հյուրերին»,– ասաց Հարությունյանը։ Նա ասաց, որ ցանկացած վերանորոգման ժամանակ էլ լրացուցիչ խնդիրներ են առաջանում, բայց քանի, որ բացի վերանորոգումից թարմացնում են նաև ուտեստներն ու առաջարկվող տեսականին, դրա համար էլ նախընտրել են զբոսաշրջային սեզոնին թեկուզ մի քանի օր ուշ բացվեն, բայց ներկայանան նորովի։

Կարեն Հարությունյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ ամսվա սկիզբ կվերաբացվի «Ֆլորենս Գյումրի»-ին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր