00:00:00

Երասխ գյուղում մոտ 2000 հակ անասնակեր է այրվել

08:05, 24 հունիս 2024 Հասարակություն

Հունիսի 23-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ հունիսի 24-ին, ժամը 03։58-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր