00:00:00

Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար

22:15, 21 հունիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:

Արդեն տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 08։00-ն իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից կատարել են 55 հազար ԱՄՆ դոլար գումարի գողություն:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր