00:00:00

Պարգևատրվել են հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները

18:27, 21 հունիս 2024 Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հունիսի 21-ին պարգևատրվեցին հեղեղումների հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային վնասված հատվածների արագ վերականգնման գործում ներգրավված ռուսաստանցի մի խումբ մասնագետներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանից հրավիրված մասնագետների կատարած աշխատանքը, ովքեր ներդրում են ունեցել երկաթուղու վնասված հատվածների արագ վերականգնման գործում։

Այնուհետև, նա շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության մի խումբ պատասխանատուների ու մասնագետների՝ պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության, վճռական գործողությունների, ինչպես նաև հեղեղի հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածի վերականգման աշխատանքների արդյունավետ կառավարման համար։

Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 26-ից հետո, երբ Դեբեդի վարարման հետևանքով վնասվել էին Սանահին-Այրում երկաթուղային մոտ 2 կիլոմետր ընդհանուր ընդգրկմամբ հատվածները, արագ վերականգման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր