00:00:00

Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, դու ես որոշելու, եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան

15:56, 19 հունիս 2024 Հասարակություն

Այս կենսագրություն չունեցող մարդիկ անամոթաբար հարցը ամենալկտի ու ցինիկ ձևով տանում են Գարեգին 2-րդ Վեհափառին:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Մայր Աթոռը աջակցել է արդարությանը, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին, որպես ինստիտուտ, Շարժման մեջ որևէ ներգրավվածություն չունի: Մայիսի 26-ին ես հայտարարեցի, որ եպիսկոպոսների, իմ եղբայրների հետ այդ հանդիպումից հետո անձնական որոշում եմ կայացրել:

Համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ, ես ընդունել եմ դա, բայց ես նաև անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել եմ Հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները:

Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Դադարեցվել է իմ ծառայությունները, ես շատ դժվար որոշում եմ կայացրել, Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ»,- ասաց նա:

Սրբազանն ասաց, որ վարչապետ կդառնա մեկ պայմանով:

«Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ Հայրապետը ասել է՝ քո անձնական որոշումն է. դու ես որոշելու ու ես ընդունել եմ դա»,- ասաց Սրբազանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր