00:00:00

GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ Բեգլարյան

10:34, 16 հունիս 2024 Հասարակություն

GG ընկերությունը, իր հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ գործ է արել Արցախում և մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. այս մասին գրել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Խաչատուրի հետ որքան շփվել եմ, միշտ շատ դրական տպավորություն եմ ստացել: Էլ չասեմ, որ շատ օրինակելի է նրա և GG-ի ազգային պատասխանատվությունը:

Թեև այս ընթացքում հիմնականում GG-ից չեմ օգտվել՝ հավելվածի մատչելիության խնդիրների պատճառով, սակայն այսօրվա հետապնդումից հետո ակտիվորեն կիրառելու եմ GG-ն՝ լրացուցիչ ջանք թափելով մատչելիության դժվարությունները հաղթահարելու համար:

Հ.Գ. Խաչատուրի գրառումը մի քիչ շատ էր հուզական ու ընդհանրացնող, բայց այդ լարված իրավիճակում պետք է հանգիստ վերաբերվել հատկապես սովորական քաղաքացիների կողմից նման դրսևորումներին: Փոխարենը՝ չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը հատկապես հանրային իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց կողմից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր