00:00:00

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա

13:02, 14 հունիս 2024 Հասարակություն

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: 

 

Մարզերում հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: 

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը, 15-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր