00:00:00

Կրակոցներ՝ Նորագավիթում, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը

10:42, 13 հունիս 2024 Հասարակություն

Այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել է։ 

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։

Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր