00:00:00

«Հրապարակ». Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ

09:20, 11 հունիս 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչեւ հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը... Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիան երեկ քննարկել է եւ որոշել է չներկայանալ օրենքի ուժով հրավիրված նիստին՝ ըստ էության անտեսելով ժողովրդական պահանջը։ Իսկ եթե չներկայանան, ապա քվորումի բացակայության պատճառով նիստ չի գումարվի:

Հիշեցնենք, որ կիրակի օրը շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անձամբ կոչ արեց խորհրդարանականներին՝ ընդունել նման ուղերձ։ ՔՊ-ում երեկ հպանցիկ խոսել են նաեւ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ խորհրդարանի մոտ, եւ ինչ պետք է անեն իրենք։ Սակայն նրանց հանգստացրել են, որ բանը դրան չի հասնի, այսինքն՝ ուժ կգործադրեն, թույլ չեն տա, որ ազգընտիրների անդորրը խաթարեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր