ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը։