Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն ավելի վաղ Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Երևանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր մայիսի վերջին:
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», – ասել է Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։