Կյանքում հանդիպող մարտահրավերներն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ՝ հավատարիմ մնալով սեփական արժեքներինն, մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից կազմակերպված կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկման։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են․
«Կին առաջնորդները արդարադատության ոլորտում․ արդարության ձևավորում կանանց ներառման միջոցով» խորագրով պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մեր հասարակությունում կանանց դերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպային մոտեցումները։ Հավասար հնարավորությունների երաշխավորումը, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներից են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն։

Անահիտ Մանասյանը միջոցառմանը ներկա ուսանողներին պատմել է սեփական փորձի, անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների և կարծրատիպերի մասին։
«Մեր հասարակությունում առկա են բազմաթիվ կարծրատիպային և խտրական մոտեցումներ կանանց դերի և ընկալումների վերաբերյալ։ Ես ինքս իմ գործունեության ընթացքում բախվել եմ դրանց, թիրախավորվել եմ նաև որպես կին։ Կարծում եմ, որ այս խնդիրների մասին անհրաժեշտ է բաց խոսել ու փորձել դրանք հաղթահարել։ Հանրային միջոցառումների ու քննարկումների անցկացում, կրթության միջոցով կարծրատիպերի հաղթահարում, մարդու իրավունքների կրթության բարեփոխումներ, ծնողների հետ աշխատանք, պրոֆեսիոնալիզմի բարձրացում․ կարծում եմ` սրանք են այն հիմնական գործոնները, որոնք կօգնեն հաղթահարել այս ոլորտում առկա խնդիրները և ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ»,- ասել է Պաշտպանը։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ուսանողներին խորհուրդ է տվել կյանքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ՝ հավատարիմ մնալով սեփական արժեքներինն, մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։