Նոր մանրամասներ են հայտնի Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական երեխա գտնլու դեպքի մասին:
Նորածինը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կենտրոնից հայտնել են, որ երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։
««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը իրականացնում է մասնագիտական ու հումանիտար բոլոր քայլերը (կերակրում, խնամք)՝ մինչև նորածնի հետագա խնամքի կազմակերպումը»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։