00:00:00

Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան

19:43, 23 ապրիլ 2024 Տեսանյութեր

«Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ։

ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն է և դավաճանություն»,- ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ գործող իշխանությունները Հայաստանից նոր տարածքներ  են զիջում՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու․ տարածքային փոփոխություններն՝ առանց հանրաքվեի, իրավականորեն համարվում են ծանրագույն հանցագործություն։

Ինչ վերաբերում է հակազդեցությանը, ապա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, այն կա, սակայն բավարար մակարդակը դեռ չի ձևավորվել։

«Հույս ունեմ՝ այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա է գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր