Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հանդես է եկել հայտարարությամբ` հայկական կողմին մեղադրելով սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու և զինվորական տեղաշարժերի մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, իբր «իրավիճակի սրման պատասխանատուն լինելու է Հայաստանը».
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,-ասվում է այդ երկրի ՊՆ հայտարարության մեջ։