«Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման կարգում որոշ փոփոխություններ են արվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար:
«Ի սկզբանե, «Վարչապետի գավաթի» 5 մրցաշարերից միայն մեկն էինք անում դպրոցականների համար», - ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հեծանվավազքի նորացված մրցաշարից առաջ Հանրապետության բոլոր 1400 դպրոցներին տրամադրվելու են հեծանիվներ՝ մարզվելու, հետո մրցույթներին մասնակցելու համար: