00:00:00

Խոնարհումս որդեկորույս մայրերին, դուք առավել ուժեղ եք և էլ ավելի ուժեղ պիտի լինեք․ Թագուհի Թովմասյան

12:00, 08 մարտ 2024 Հասարակություն

««Եթե ուզում եք ինչ-որ բան ասել, հարցրեք տղամարդուն, եթե ուզում եք ինչ-որ բան անել, հարցրեք կնոջը»:

Մարգարետ Թետչեր

Մենք՝ կանայք, մեր կյանքի ողջ ընթացքում ապացուցել ենք, թե որքան կարող ուժ ենք, որքան կարելի է վստահել և որքան անհնար է առանց կանանց ներգրավվածության ապրել, արարել և առավել ևս կառավարել։

Սիրելի՛ կանայք, չզիջե՛ք ձեր դիրքերը, եղե՛ք առաջնորդ և առաջատար բոլոր ոլոտներում, շարունակե՛ք համարձակորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, վստահե՛ք ինքներդ ձեզ և ձեր աստվածատուր ուժին։

Նաև խոնարհումս որդեկորույս մայրերին. դուք առավել ուժեղ եք և էլ ավելի ուժեղ պիտի լինեք,  որովհետև դուք ձեր թանկագինին զոհաբերելով մեզ պարգևել եք խաղաղ օրեր։ Եվ այս խաղաղության համար պարտական ենք միայն ու միայն հայ զինվորին։

Ուստի առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ձեր տոնը, սիրելի՛ որդեկերույս մայրեր, զինծառայողների ծնողներ և պարզապես զինծառայող կանայք, ովքեր իրենց ամենօրյա ջանքերով մեզ համար ապահովում և կերտում են խաղաղությունը»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր