00:00:00

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում ավարտում է լիբերալ ֆաշիզմի մասին իր նոր գիրքը

21:08, 06 մարտ 2024 Հասարակություն

Քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանը բանտում ավարտում է իր նոր գիրքը՝ «Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդիկան»:

«Այս աշխատությունն իմ նախորդ գրքերի պես գեղարվեստական չէ, բայց, հավատացնում եմ ձեզ, իրական կյանքը, որում ապրում ենք, իր դրամատիզմով գերազանցում է նույնիսկ ֆանտաստ գրողների վեպերը:

Փորձել եմ պատասխանել մի քանի կարևոր հարցերի. նախ՝ ի՞նչ է ազատությունը, որն անդադար քարոզվում է, և որի անունից սպանվում և խոշտանգվում են անմեղ մարդիկ», - գրել է Մալյանն իր տելեգրամ ալիքում:

Գիրքը մասերով կտեղադրվի  Նարեկ Մալյանի Տելեգրամի ալիքում։

Հիշեցնենք, որ քաղբանտարյալ Նարեկ Մալյանը անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Նա մեղադրվում է  սոցիալական ցանցի միջոցով իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամների հասցեին, իբր, «ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու» մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր