ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել։»: