Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում ներդրվել է հատուկ ռեժիմ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ FSB-ի հատուկ ջոկատայինները բարձրահարկ շենքում արգելափակել են մի խումբ զինյալների, ովքեր ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել, երբ իրավապահները փորձել են ձերբակալել նրանց, զինյալները կրակ են բացել։Գործողությունները դեռ շարունակվում են։
Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից հետո տեղում վերսկսվել են կրակոցները և երեք պայթյուն է լսվել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան։