Այսօր նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, որի կապակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա գտնվեցի հատուկ տակտիկական ուսումնավարժանքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը․
«Արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման համար կարևոր է իրազեկումն ու պատրաստվածությունը, իսկ այս տեսանկյունից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացումը առաջնային է:
Երևանի դպրոցներում, մանկապարտեզներում, նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպություններում պարբերաբար իրականացվում են վարժանքներ ու սեմինար պարապմունքներ:
Երևանի քաղաքապետարանը ՆԳՆ փրկարար ծառայության հետ համատեղ շարունակելու է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը»,- գրել է փոխքաղաքապետը։