00:00:00

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

22:09, 26 փետրվար 2024 Հասարակություն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ընդունել է կառավարության հրաժարականը: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 

Աղբյուրի փոխնացմամբ՝ Աբբասն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Շտայեն և նրա գլխավորած կառավարությունը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը:

Գործակալությունը նաև պնդում է, որ Մահմուդ Շտայեն Աբասին հրաժարականի դիմում է ներկայացրել Ռամալլայում տեղի ունեցած ընդունելության ժամանակ։ Քաղաքական գործիչը ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարականի խնդրագիր է ուղարկել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարին։

Շտայեն հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին և ընդգծել, որ, իր կարծիքով, չնայած Գազայում էսկալացիայի նոր փուլի ներքո առկա մարտահրավերներին, իր գլխավորած կառավարությունը կարողացել է հավասարակշռություն հաստատել քաղաքացիների պահանջների և պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր