Այսօր Պռոշյանի «Զորաց» պանթեոնում կայացած երդման և խոստման արարողությանը ընթացքում շուրջ 6 տասնյակ երիտասարդներ անդամակցեցին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը, և շուրջ 10 երիտասարդներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բարի գալուստ ՀՅԴ մեծ ընտանիք, սիրելի երիտասարդներ»,- նշել է նա:
.