Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կալաշնիկով» ինքնաձիգը լավագույնն է։
ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Եվգենի Ցինդայկինը Շոյգուին է ներկայացրել արտասահմանյան արտադրության զինատեսակների նմուշներ։ Ցինդյայկինը ասել է, որ ՌԴ ԶՈՒ-ն հատուկ գործողության գոտում ամբողջ ծավալով բախվում է ՆԱՏՕ-ի ողջ ռազմարդյունաբերական ներուժին։
Շոյգուն ի պատասխան նշել է․ «Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է, որ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն» է»։