00:00:00

ՀՀ առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ ձնախառն անձրև

14:28, 19 փետրվար 2024 Հասարակություն

Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, լեռներում, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում սպասվում են ձնախառն անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրեւ, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+4,

Լոռի՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+9,

Տավուշ՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+3,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +6+11,

Արարատ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +11+13,

Արմավիր՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+11,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+8:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր