Ալեքսեյ Նավալնու մահվան պատասխանատուն Պուտինն է։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Իր ուղերձում Բայդենը հայտարարել է, որ անգամ բանտում Ալեքսեյ Նավալնին շարունակել է ճշմարտությունն ասել. «Հիշեք, Նավալնիի մահվան համար պատասխանատու է Պուտինը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ցավակցություն է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործչի ընտանիքին։
Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։