00:00:00

ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ մեկ անձից գնման եղանակով. «Ժողովուրդ»

09:22, 16 փետրվար 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 80 մլն 244 հազար դրամ, որի գնման առարկան եղել է Արբանյակի վարձակալությունը, իսկ արժեքի 13 մլն 374 հազար դրամը Ավելացված արժեքը հարկն է։

Բացատրենք, թե ինչ է սա իրենից ենթադրում. պայմանագրում նշված գնման առարկայի տեխնիկական բնութագրի համաձայն՝ այն Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայություններ է ենթադրում։ Այս պայմանագրի նպատակը հետեւյալն է. «ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է թվով 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի (որը պետք է հեռարձակվի հանրապետության բնակավայրերի 100%-ում) հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ թվով 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցի միջոցով»:

Արբանյակային հեռարձակումը ծառայում է նաեւ բնակավայրերից դուրս տեղակայված առանձնատների, հանգստյան գոտիների, զորամասերի եւ այլնի համար որպես պետական սփռման մուլտիպլեքսի ֆիքսված անհատական արբանյակային ընդունման հիմնական միջոց։ Արբանյակի մոդելը EutelSat 708 է, իսկ գնումը կատարված է մեկ անձից գնման եղանակով։ Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արբանյակային սփռման արժեքը 80 մլն 244 հազար դրամ է»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր