44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը: Հայտնում են Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Այսօր ընտանիքներին այցելել են և շնորհավորել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը ուրախ ու երջանիկ մանկություն են մաղթել փոքրիկներին։