00:00:00

Ադրբեջանը ներկայացրել է, թե քանի դի է վերադարձրել Հայաստանին

11:35, 14 փետրվար 2024 Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 173 մարդու դի։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերել և հայկական կողմին է փոխանցել 1713 մարդու դի, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ 157 մարդու դի, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում Արցախում իրականացված ռազմական գործողություններից հետո՝ 173 մարդու դի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր