00:00:00

Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել

07:10, 14 փետրվար 2024 Քաղաքականություն

Իրանն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային՝ կրկնելով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչը. հաղորդում է IRNA գործակալությունը։

 

Անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներին, որի հետևանքով Հայաստանը 4 զոհ ունի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ Իրանը մտահոգված է սահմանային լարվածության առնչությամբ։

 

 Քանանին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։

 

Նա ընդգծել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական խաղաղության հասնելու համար՝ միաժամանակ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղ համաձայնագրի հասնելու համար։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 13-ի առավոտյան մի քանի ժամ կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր